«Մաքս փեթրոլի» աշխատակցին խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն. փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել նրան․ «Փաստինֆո»

19:21 • 05.05.20

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ քերական ոստիկանություն է բերման ենթարկվել «Մաքս փեթրոլ» ընկերության աշխատակից Կարեն Հախվերդյանը:

Իրավապահ համակարգի աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները նրան ասել են, որ մեքենայի վթարի կապակցությամբ պետք է ներկայա ոստիկանության Մաշտոցի բաժին, մինչդեռ խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն
և այժմ թույլ չեն թալիս որպեզի փաստաբանը տեսակցի իր պաշտպանյալին:

«Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից։

«Շուրջ 2 ժամ առաջ իմ վստահորդին՝ Կարեն Հախվերդյանին, բերման են ենթարկել քրեական ոստիկանություն, և շուրջ 1 ժամ ես կանգնած եմ քրեական ոստիկանության մուտքի դիմաց, ու ինձ թույլ չեն տալիս ներս մտնել և իրականացնել իմ վստահորդի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտպանության իրավունքը։ Ինձ միաժամանակ թույլ չեն տալիս կապ հաստատել վստահորդիս հետ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը։