Չինական գերձայնային «ստելս» ռմբակոծիչը կարող է ներկայացվել այս տարի՝ երկիրը դարձնելով եռաթև ռազմական ներուժ ունեցող երրորդ երկիրը ԱՄՆ-ից և ՌԴ-ից հետո

19:22 • 05.05.20

Չինաստանի նոր գերձայնային արագությամբ թռչող «ստելս» տեսակի ռմբակոծիչը կարող է պատրաստ լինել արդեն այս տարի:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Xian H-20 ռմբակոծիչը նախատեսված է՝ կրկնապատկելու երկրի հարվածային ներուժը և համալրելու միջուկային եռյակը: Դա կնշանակի, որ Չինաստանը կմիանա ԱՄՆ-ին և Ռուսաստանին եռաթև ռազմական ներուժ ունենալու հարցում, որը կարող է միջուկային հրթիռներ արձակել ծովից, ցամաքից և օդից:

Ռազմական աղբյուրները հայտնել են, որ ռմբակոծիչը կարող է հանրությանը ներկայացվել այս տարվա ավիաշոուի ժամանակ, որը կայանալու է նոյեմբերին:

 

Չինական գերձայնային «ստելս» ռմբակոծիչը կարող է ներկայացվել այս տարի՝ երկիրը դարձնելով եռաթև ռազմական ներուժ ունեցող երրորդ երկիրը ԱՄՆ-ից և ՌԴ-ից հետո