Աստղագետները հայտնաբերել են Երկրին ամենից մոտ գտնվող սև խոռոչը՝ 1000 լուսային տարի հեռավորությամբ

20:57 • 06.05.20

Գիտնականները հայտնաբերել են Երկրից 1000 լուսային տարի հեռավորությամբ գտնվող սև խոռոչը, որը մեր մոլորակին ամենամոտ գտնվող է արեգակնային համակարգում երբևէ հայտնաբերվածներից:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, թեև սև խոռոչն ինքնին անտեսանելի է, այն երկու ուղեկից պայծառ աստղեր ունի, որոնք մթության մեջ տեսանելի են անզեն աչքով: Ուսումնասիրելով «Հեռադիտակ» համաստեղության աստղային համակարգը՝ նրանք նկատել են, որ աստղերից մեկը 40 երկրային օրվա ընթացքում մեկ պտույտ է տալիս թաքնված օբյեկտի ուղեծրի շուրջ:

Երկրորդ աստղը տեղակայված է սև խոռոչից և առաջին աստղից ավելի հեռու: Դա նշանակում է, որ մասնագետների հայտնագործությունը ներկայանում է՝ որպես եռակի համակարգ, որը ներառում է այդ սև խոռոչը:

Աստղագետները հայտնաբերել են Երկրին ամենից մոտ գտնվող սև խոռոչը՝ 1000 լուսային տարի հեռավորությամբ