NASA-ն հաստատել է մասնակցությունը տիեզերքում նկարահանվելիք առաջին ֆիլմին

18:15 • 06.05.20

ՆԱՍԱ-ն հաստատել է մասնակցությունը տիեզերքի մասին պատմող առաջին ֆիլմի նկարահանումներին: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը:

Նրա խոսքով՝ տիեզերական գործակալությունը ոգևորված է Թոմ Քրուզի հետ համագործակցելու և առաջին տիեզերական նկարահանումներն անելու գաղափարով և պատրաստ է նրա համար հասանելիություն ապահովել դեպի միջազգային տիեզերակայան:

Հիշեցնենք, որ ամերիկացի գործարար, SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը նախօրեին հայտնել էր, որ պատրաստվում է նկարահանել տիեզերքի մասին պատմող աշխարհում առաջին մարտաֆիլմը, որում դերով հանդես գալու հարցում բանակցություններ էր վարում Թոմ Քրուզի հետ:   

NASA-ն հաստատել է մասնակցությունը տիեզերքում նկարահանվելիք առաջին ֆիլմին