ՆԱՍԱ-ն հայտնել է լուսնային առաքելության համար LC-39B մեկնարկային հարթակի պատրաստ լինելու մասին (տեսանյութ)

16:52 • 07.05.20

 

Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հայտնել է Ֆլորիդա նահանգում լուսնային առաջին առաքելության համար LC-39B մեկնարկային հարթակի պատրաստ լինելու մասին, այս մասին տեղեկանում ենք ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքից։

Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետներն արդիականացրել են Apollo պատմական ծրագրի համար օգտագործված հարթակների ենթահամակարգերը։

Ձայնի ճնշման համակարգն այժմ մոտ 1500 խմ ջուր է տեղավորում: Հրթիռի արձակման ժամանակ այդ ջուրն արձակման կայանքի վրա է թափվում 30 վայրկյանից էլ քիչ ժամանակում։

Կայքի փոխանցմամբ՝ մոտ 400 կիլոմետր պղնձե մալուխները փոխարինվել են մոտ 100 կիլոմետր օպտիկամանրաթելային մալուխով։ Նշվում է, որ երեք աշտարակից յուրաքանչյուրն այժմ մոտ 200 մ բարձրություն ունի:

ՆԱՍԱ-ն հայտնել է լուսնային առաքելության համար LC-39B մեկնարկային հարթակի պատրաստ լինելու մասին (տեսանյութ)