Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորը հայտարարել է, որ Մարս գնացող մարդիկ այնտեղից կարող են նոր վիրուսներ բերել (լուսանկարներ)
Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Հաբարդը կարծում է, որ Երկիր մոլորակի ներկայացուցիչների միջոցով Մարսից կարող են վիրուսներ գալ մեր մոլորակ: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Գիտնականի խոսքերով անհրաժեշտ է մշակել որոշակի քայլեր, որոնք այլ մոլորակի վիրուսներին կզրկեն տիեզերանավերի և տիեզերագնացների միջոցով Երկիր մոլորակում հայտնվելու հնարավորությունից:
«Բոլոր համակարգերը պետք է մի շարք քիմիական մաքրումներ և ջերմային ստերիլիզացում անցնեն»,-հայտարարել է Հաբարդը:
Միևնույն ժամանակ պրոֆեսորը նշել է, որ Մարսի մակերևույթից հավաքված քարերի միջոցով վիրուսի տարածումը շատ քիչ է հավանական:
Ամերիկյան ՆԱՍԱ կազմակերպությունը ծրագրում է մարդկանց մարս ուղարկել մոտավորապես 2035 թվականին:














