Facebook-ը խմբակային տեսազանգերի ծառայություն է գործարկել՝ Messenger Rooms

22:41 • 14.05.20

Ամերիկյան Facebook ընկերությունը խմբակային տեսազանգերի ծառայություն է գործարկել՝ Messenger Rooms անվանումով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

«Messenger Rooms-ն այժմ հասանելի է ԱՄՆ-ում և Կանադայում և հաջորդ շաբաթվանից հասանելի կլինի ողջ աշխարհի համար»,- հայտնել է Ցուկերբերգը:

Նշվում է, որ ծառայությունը ժամանակային սահմանափակում չունի, և միաժամանակ կարելի է մինչև 50 մարդու ավելացնել: Ցուկերբերգի խոսքով՝ խմբակային զանգերն անվճար են և կարող են իրականացվել Facebook-ում և Messenger-ում: Շուտով այս շարքին կմիանան նաև WhatsApp-ն ու Instagram-ը:

Խմբակային տեսազանգի հեղինակը կարող է զրույցի հղումով կիսվել ցանկացողների հետ, և նրանք հղումով գնալով միանգամից կմիանան զանգին:

Facebook-ը խմբակային տեսազանգերի ծառայություն է գործարկել՝ Messenger Rooms