Ռուս մասնագետները ստեղծել են կորոնավիրուսի ամենաճշգրիտ եռաչափ մոդելը (տեսանյութ)
Ռուսական Visual Science ընկերությունը ստեղծել է նոր տեսակի կորոնավիրուսի մանրակրկիտ եռաչափ մոդելը և համապատասխան անիմացիոն հոլովակ:
Ընկերության յութուբյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութի վրա կատարված աշխատանքները մոտ 3 ամիս են տևել։
Visual Science ընկերության փոխանցմամբ՝ մոդելը ստեղծվել է կորոնավիրուսի կառուցվածքի մասին արդի գիտական տվյալների և վարակաբանների մեկնաբանությունների հիման վրա։
«Սա այս պահի դրությամբ կորոնավիրուսի ներկայացված մոդելներից ամենաճշգրիտն է»,- նշվում է նախագծի նկարագրության բաժնում։










