Բժիշկը հայտնել է՝ փոխանցվում է արդյոք կորոնավիրուսը նորածիններին

21:05 • 16.05.20

ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Մայր և երեխա» հիվանդանոցների ցանցի հիմնադիր Մարկ Կուրցերը հայտնել է՝ կարող է արդյոք կորոնավիրուսը փոխանցվել նորածիններին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, բժշկի խոսքով՝ համավարակի ընթացքում ծնունդ է ընդունվել «Քովիդ-19»,-ով վարակված 18 կնոջից:

«Բոլոր նորածիններից փորձանմուշ են վերցրել, և բոլորի հետազոտության պատասխանները բացասական են եղել: Հղիության ընթացքում պտուղը չի վարակվում, այդպիսին է տարածված կարծիքը»,- ասել է մասնագետը «Россия 1»-ի եթերում ցուցադրվող «Վտանգավոր վիրուս 5» հաղորդաշարում:

Վերջինս ընդգծել է նաև, որ համավարակի ընթացքում բժիշկները տվյալներ չեն ստացել պտղի առողջության վրա կորոնավիրուսի հնարավոր ազդեցության և արատների զարգացման մասին:  

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 272 000 մարդ, մահացել՝ ավելի քան 2500-ը:

 

Բժիշկը հայտնել է՝ փոխանցվում է արդյոք կորոնավիրուսը նորածիններին