Մասկը հայտարարել է, որ «Մարսի վրա 10 հազար հրթիռ արձակելը խնդիր չէ»

15:03 • 18.05.20

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը խնդիր չի համարում Մարսի վրա երկրային կյանքի պայմաններ ստեղծելու նպատակով մոլորակի բևեռներում ջերմամիջուկային պայթյուններ իրականացնելու համար 10 հազար հրթիռի արձակումը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում ՝ մեկնաբանելով «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչ Ալեքսանդր Բլոշենկոյի՝ Մարսի վրա կլիմայի փոփոխության համար հրթիռների նման քանակության անհրաժեշտության մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում արված հայտարարությունը։

«Խնդիր չէ», - գրել է Մասկը:

Ավելի վաղ SpaceX-ի հիմնադիրն առաջարկել էր Մարսի վրա պայմաններ ստեղծել երկրային կյանքի համար՝ մոլորակի բևեռներում ջերմամիջուկային պայթյուններ իրականացնելով: Մասկի գաղափարի համաձայն՝ դա կհանգեցնի սառած ածխաթթու գազի գոլորշիացմանը: Գոլորշիացված գազը մոլորակի մթնոլորտը կդարձնի ավելի խիտ և կհանգեցնի ջերմոցային էֆեկտի, ինչը կհանգեցնի ջերմաստիճանի բարձրացմանը:

Դրան ի պատասխան՝ Բլոշենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մարսի բևեռներում ջերմամիջուկային պայթյունների իրականացման համար կպահանջվի ամենածանր հրթիռների մոտ 10 հազար արձակում: Սակայն, նրա գնահատմամբ, իրականում ինչ-որ շոշափելի ազդեցություն Մարսի կլիմայի վրա մոտ ապագայում մարդկությունն ի զորու չէ ունենալ։

Մասկը հայտարարել է, որ «Մարսի վրա 10 հազար հրթիռ արձակելը խնդիր չէ»