Աստղագետները Ծիր Կաթինում հայտնաբերել են տիեզերքի ամենահին աստղերից մեկը. Science Alert (լուսանկար)

11:39 • 18.05.20

Աստղագետները Ծիր Կաթինում հայտնաբերել են գրեթե 35 000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող կարմիր հսկա SMSS J160540.18–144323.1 աստղը, որը տիեզերքում հետազոտված բոլոր աստղերից ամենացածր երկաթի պարունակությունն ունի, գրում է Science Alert-ը։

Աստղագետները հայտնում են, որ հայտնաբերված աստղը տիեզերքի ամենահին աստղերից մեկն է, որը, հավանաբար, պատկանում է աստղերի երկրորդ սերնդին, և առաջացել է 13,8 միլիարդ տարի առաջ։

«Այս աներևակայելի անեմիկ աստղը, որը, հավանաբար, ձևավորվել է Մեծ պայթյունից մի քանի հարյուր միլիոն տարի հետո, ունի երկաթի 1,5 միլիոն անգամ ավելի ցածր մակարդակ, քան Արեգակը», - բացատրել է աստղագետ Թոմաս Նորդլենդերը։

 

main article image

Աստղագետները Ծիր Կաթինում հայտնաբերել են տիեզերքի ամենահին աստղերից մեկը. Science Alert (լուսանկար)