Ռուսաստանում տասնյակ նորագույն Toyota Camry-ներ են հայտնաբերել անտառում

22:00 • 19.05.20

Չելյաբինսկի անտառում Toyota Camry մակնիշի տասնյակ նոր մեքենաներ են հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, ականտեսները մոտ 50 մեքենա են հաշվարկել:

Տեղի պարբերականի տվյալներով, որն էլ հրապարակել է համապատասխան լուսանկարները, ավտոմեքենաները ծառերի արանքում տեղակայված են արդեն մոտ կես տարի: Դրանք նախատեսված են եղել ԲՐԻԿՍ և ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպության) երկրների գագաթնաժողովների համար:

Սեդանների համար պետբյուջեից 120 մլն ռուբլի է հատկացվել, սակայն մինչ օրս չեն օգտագործվել ըստ նշանակության:

 

Ռուսաստանում տասնյակ նորագույն Toyota Camry-ներ են հայտնաբերել անտառում