Եվրոպայում մեքենաների վաճառքը ռեկորդային անկում է գրանցել՝ հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի

21:45 • 19.05.20

Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիան (ACEA) 2020թ. ապրիլին Եվրոպայում նոր մեքենաների վաճառքի 76.3 տոկոս նվազում է արձանագրել: Այս մասին հայտնում է Motor.ru-ն՝ հավելելով, որ ապրիլը վիճակագրական ուսումնասիրությունների պատության մեջ վատագույն ամիսն է դարձել:

Գրանցումների ցուցանիշը գունվար-ապրիլ ամիսներին կրճատվել է 38.5 տոկոսով: Եվրոպական շուկայում մեքենաների վաճառքի ծավալները շարունակում են նվազել՝ հակառեկորդներ սահմանելով մեկը մյուսի հետևից: Հունվարին ACEA-ի հաշվարկներով վաճառքի նվազումը կազմել էր 7.6 տոկոս, մարտին այս շուկայում գրանցվել է պատմության ամենամեծ ցնցումներից մեկը՝ 55.1 տոկոսի անկմամբ:

Ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 270 682 մեքենա է վաճառվել, մինչդեռ նախորդ տարի նույն ամսվա ցուցանիշը կազմել էր 1 143 046 մեքենա:

Ամենից շատ տուժել են իտալական, բրիտանական և իսպանական շուկաները՝ 96.5-97.6 տոկոսի անկում գրանցելով:

 

Եվրոպայում մեքենաների վաճառքը ռեկորդային անկում է գրանցել՝ հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի