Քեմբրիջի համալսարանը համավարակի ֆոնին մինչ 2021թ. կհրաժարվի առերես դասախոսություններից
Քեմբրիջի համալսարանը կորոնավիրուսի պատճառով ծրագրում է մինչ 2021թ. չեղարկել բոլոր առերես դասախոսությունները, տեղեկացնում է Financial Times պարբերականը` հղում անելով համալսարանի հայտարարությանը:
«Հաշվի առնելով, որ սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությունը, ըստ ամենայնի, չի չեղարկվվի՝ համալսարանը որոշել է, որ հաջորդ ակադեմիական տարում առերես դասախոսություններ չեն լինի: Դրանք հասանելի կլինեն առցանց տարբերակով»,-ասված է համալսարանի հայտարարությունում:
Միևնույն ժամանակ համալսարանը դեռևս քննարկում է մի քանի առերես դասախոսությունների պահպանումը, քանի որ դրանք անցկացվում են փոքրաքանակ խմբերով:
Նշվում է, որ որոշումը կարող է վերանայվել, եթե փոփոխվեն կառավարության կարգադրությունները:










