Արաբական Միացյալ Էմիրությունները մարսագնաց կուղարկի «կարմիր մոլորակն» ուսումնասիրելու համար
Արաբական Միացյալ Էմիրությունները նախատեսում են առաջին ինքնակառավարվող մարսագնացն ուղարկել ««կարմիր մոլորակ»:
Ինչպես հաղորդում է Phys.org կայքը, մարսագնացի արձակումը նախատեսված է հուլիսի 15-ին ճապոնական Տանեգասիմա կղզու կայանից: Մարսագնացն ստացել է Hope («Հույս») անվանումը:
Այն պետք է 495 մլն կմ տարածություն հաղթահարի, որպեսզի հասնի Մարսին և դուրս գա ուղեծիր: Արաբ հետազոտողները Hope մարսագնացն արձակում են մոլորակի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:
Մարսագնացը համալրված է տեսախցիկով, ջերմաստիճանային ռեժիմներն ուսումնասիրելու, ինչպես նաև մթնոլորտի վերին շերտերի և թթվածնի ու ջրածնի հետքերն ուսումնասիրելու համար նախատեսված սարքավորումներով:










