Apple-ը նոր օպերացիոն համակարգ է ներկայացրել, որը թույլ կտա iPhone-ից օգտվել դիմակ կրելիս

21:16 • 21.05.20

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է iOS օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը, որում հաշվի են առնվել համավարակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները:

Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը, խոսքը iOS 13.5 տարբերակի մասին է, որը թույլ կտա ավելի արագ արգելափակումից հանել հեռախոսը դիմակ կրող մարդուն: Բացի այդ, այն կպարունակի Google-ի հետ համատեղ ստեղծված ծանուցումը «Քովիդ-19»-ով վարակվածների հետ կապերի մասին: Ծառայությունը ստացել է Expose Notification անվանումը:

iOS-ի նոր տարբերակը լուծում է այն խնդիրը, որի հետ մարդիկ բախվում են, երբ փորձում են գաջեթն արգելափակումից հանել դիմակ կրելիս: 

Apple-ը նոր օպերացիոն համակարգ է ներկայացրել, որը թույլ կտա iPhone-ից օգտվել դիմակ կրելիս