Ford-ի և Allegheny Ludlum-ի համատեղ արտադրած չժանգոտվող պողպատից 3 ավտոմեքենաներն աճուրդի կհանվեն (լուսանկար)

16:52 • 21.05.20

Auburn Auction սեպտեմբերյան աճուրդում Worldwide Auctioneers ընկերությունն անսովոր նմուշ կներկայացնի: Աճուրդի կհանվի Ford Motor Company-ի կողմից Allegheny Ludlum Inc մետալուրգիական ընկերության հետ համատեղ արտադրված չժանգոտվող պողպատից երեք ավտոմեքենա, որոնք ստեղծվել են նոր համաձուլվածքը գովազդելու համար: Այս մասին գրում է motor.ru կայքը:

Մեքենաները ներկայացվելու են առանց նախնական գնի, այն որոշված չէ:

1935 թվականին Ford-ը և Allegheny Ludlum Inc ընկերությունը (այժմ՝ Allegheny Technologies) միավորվել էին նոր` չժանգոտվող պողպատի համաձուլվածքի գովազդի համար, որի շրջանակում 1936 թվականին ստեղծել են 6 մեքենա` չժանգոտվող պողպատից: Այդ մեքենաները շոուի համար չէին, դրանցով տեղաշարժվել են Allegheny-ի ղեկավարները՝ ամեն մեքենայով անցնելով 300 000 կիլոմետրից ավելի: Այդ մեքենաներից մեր օրեր են հասել միայն 4-ը, այդ թվում այն մեքենան, որը հավերժ տրամադրված է Allegheny ընկերությանը:

Ավելի ուշ Ford-ը չժանգոտվող պողպատից թողարկել է 2 Thunderbird և երեք Lincoln Continental կաբրիոլետ մեքենա: Բոլոր պահպանված մեքենաները ցուցադրության են հանված թանգարաններում, իսկ երեք մեքենաները մինչ օրս մնացել են որպես Allegheny Technologies-ի սեփականություն: Այժմ ընկերությունը որոշել է վաճառել յուրօրինակ հավաքածուն:

 

 

 

 

 

Ford-ի և Allegheny Ludlum-ի համատեղ արտադրած չժանգոտվող պողպատից 3 ավտոմեքենաներն աճուրդի կհանվեն (լուսանկար)