Անտարկտիկայում ջրիմուռները կանաչ են «ներկել» ձյան շերտը (լուսանկարներ, տեսանյութ)

14:55 • 21.05.20

Կլիմայական փոփոխությունների հետևանքով Անտարկտիկայի առափնյա հատվածներում բազմանում են ձյան կանաչ ջրիմուռները, որոնք ձյունե ծածկոցին կանաչ երանգ են հաղորդում, գրում է Science Daily-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Քեմբրիջի համալսարանի և Մեծ Բրիտանիայի անտարկտիկական ծառայության գիտնականները մոտ 2 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքում ջրիմուռների ծաղկման գրեթե  1700 առանձին օջախ են հայտնաբերել:

Դրանք առավել հաճախ հանդիպում են պինգվինների և թռչունների բնակության վայրերում, քանի որ վերջինների արտաթորանքը բնական պարտանյութ է և նպաստում է կանաչ ջրիմուռների բազմացմանը:

Մասնագետները չեն բացառել, որ ջերմաստիճանի տևական բարձրացման հետևանքով Անտարկտիկայի մի մասը կարող է զրկվել է ձյան շերտից և առափնյա հատվածը կանաչով կպատվի:

Climate change turns parts of Antarctica green: 'Beginning of a ...Climate change will turn coastal Antarctica green, say scientistsClimate Change Is Turning Parts of Antarctica Green, But It's Not ...

 

Անտարկտիկայում ջրիմուռները կանաչ են «ներկել» ձյան շերտը (լուսանկարներ, տեսանյութ)