Mazda MX-30 էլեկտրական քրոսովերն ավելի էժան կլինի, քան մրցակից մեքենաները (լուսանկար)
Ճապոնական Mazda ընկերությունը հայտարարել է MX-30 էլեկտրական քրոսովերի արտադրության մեկնարկի մասին, հստակեցրել է նորույթի բնութագրերը և հայտարարել եվրոպական գների մասին: Այս մասին գրում է motor.ru կայքը:
Mazda-ի առաջին էլեկտրամեքենան ավելի մատչելի է, քան մրցակիցները. MX-30-ի գինը կլինի 27 420 եվրո, այնինչ Tesla Model 3-ն արժե 44 000, իսկ Volkswagen ID.3 հեթչբեքը` սկսած 30 000 եվրոյից:
Պրեմիերայից 7 ամիս անց Mazda MX-30-ի անձնագրային բնութագրերը աննշան են փոխվել. առջևի առանցքի էլեկտրական շարժիչն արտադրում է 145 ձիաուժ: 35,5 կՎտ/ժ հզորությամբ աշխատող մարտկոցն ապահովում է մեկ լիցքավորմամբ 200 կմ ճանապարհի անցում: Ճապոնական ընկերությունը մեքենայում ավելի հզոր շարժիչ չի տեղադրել՝ ելնելով բնապահպանական նկատառումներից:
Mazda MX-30-ը կհավաքվի ճապոնական Հիրոսիմայի գործարաններից մեկում:
Չնայած Գերմանիայում մեքենայի մեկնարկային գինը 27 420 եվրո է, դա առաջին սերիայի մեքենաների գինն է, առանց ակցիաների մեքենաները կարելի է ձեռք բերել 33 490 եվրոյով, ինչը 10 500 եվրոյով էժան է Tesla Model 3-ից:
![]()










