SpaceX-ը հաջողությամբ կատարել է Falcon 9-ի հերթական փորձարկումը. առաջիկայում սպասվում է հրթիռակրի արձակումը Crew Dragon տիեզերանավով
SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Falcon 9 հրթիռակրի փորձարկումը, որն արդեն հաջորդ շաբաթ Միջազգային տիեզերակայանում գտնվող Crew Dragon տիեզերանավով կարձակվի: Այս մասին հայտնում է ընկերությունը թվիթերյան իր էջում:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակով Falcon 9-ի շարժիչների ցամաքային միացումն իրականացվել է Կանավերալ հրվանդանի կայանում, որտեղ հրթիռակիրը տեղակայվել էր հինգշաբթի:
Հաղորդվում է, որ հրթիռակրի արձակման մեկնարկը կտրվի մայիսի 27-ին: Երևանյան ժամով այն տեղի կունենա 00:33-ին:










