Սանկտպետերբուրգցի թյուներները Ford Focus-ը վերածել են առանց դռների և տանիքի սպորտային մեքենայի (լուսանկարներ)

23:26 • 25.05.20

Սանկտ Պետերբուրգի Ford Market թյունինգային ընկերության ինժեներները դեղին «սփիդսթեր» են ստեղծել՝ երրորդ սերնդի Ford Focus հեթչբեքի հիման վրա:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ստացված մոդելը հիշեցնում է McLaren Elva սպորտային սփիդսթերի բյուջետային տարբերակը: Թանկարժեք փոփոխություններ արդյունքում «Ֆորդ Ֆոկուսը» մնացել է առանց տանիքի: Բացի այդ, հեթչբեքը զրկել են դռներից, դիմացի և կողային ապակիներից, ինչպես նաև հետևի նստատեղերից:

Բյուջետային սփիդսթերի արտաքինն այնպիսի փոփոխությունների են ենթարկել, որպեսզի այն հնարավորինս նման լինի McLaren Elva և Ferrari Monza SP2 մոդելներին:

Նախնական տվյալներով՝ մեքենան համալրվել է 2 լիտր աշխատանքային ծավալով բենզինային շարժիչ, որի հզորությունը կազմում է 150 ձիաուժ: Այն աշխատում է PowerShift ռոբոտացված փոխանցման տուփով:

 

Սանկտպետերբուրգցի թյուներները Ford Focus-ը վերածել են առանց դռների և տանիքի սպորտային մեքենայի (լուսանկարներ)