Համացանցում բացահայտել են iPhone 12-ի բոլոր մոդելների արժեքը
Համացանցում բացահայտել են iPhone 12-ի բոլոր մոդելների արժեքը, հայտնում է mydrivers-ը՝ վկայակոչելով ամերիկացի հայտնի բլոգեր-ինսայդեր Ջոն Պրոսսերին։
Պարբերականը նշում է, որ Պրոսսերը հստակ հայտնել էր iPhone SE-ի և MacBook Pro 13-ի շնորհանդեսի ամսաթվերը:
Սպասվում է, որ iPhone 12-ի ամենապարզ՝ 5,4 դյույմ անկյունագծով տարբերակը կարժենա 649 կամ 699 դոլար։ Շարքի ևս մեկ մոդել կունենա 6,1 դյույմանոց անկյունագիծ և կարժենա 749-ից 799 դոլար:
Սպասվում է, որ 6,1 դյույմանոց էկրանով iPhone 12 Pro-ի արժեքը կսկսվի 999 դոլարից: Ընդ որում, iPhone 12-ի՝ 6,7 դյույմ էկրանով տարբերակը կարժենա՝ սկսած 1099 դոլարից։
Ինսայդերի տվյալներով՝ Apple-ի սմարթֆոնների նոր շարքի շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերին:










