Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 37 հազարը

19:36 • 26.05.20

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 37․048 մարդ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ մեջբերելով թագավորության Առողջապահության և սոցիալական խնամքի գերատեսչության տվյալները:

Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրի ողջ տարածքում արձանագրվել է վարակման 265․277 դեպք: Կառավարությունը հայտնել է, որ 3.5 մլն թեստավորում է կատարվել մինչ օրս:

Նշվում է, որ վերջին մեկ շաբաթում Մեծ Բրիտանիայում արձանագրվել է մահացության նվազագույն ցուցանիշը վերջին 6 շաբաթների ընթացքում: Ըստ վիճակագրական տվյալների՝ մեկ շաբաթվա ընթաքում գրանցված մահերի ցուցանիշը կազմել է 4210 մարդ:

Վերջին մեկ օրում արձանագրվել է 134 մահվան նոր դեպք, ինչպես նաև վարակման՝ 4043: