Իրաքցի ուժայինները հայտնել է «Իսլամական պետության» տեղի առաջնորդին վերացնելու մասին

19:26 • 26.05.20

Իրաքի հակաահաբեկչական ծառայությունը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրաքյան մասնաճյուղի առաջնորդին վերացնելու մասին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան աղբյուրին, Իրաքում ԻՊ-ի առաջնորդ Մուաթազ ալ-Ջաբուրին ոչնչացվել է երկրի հակաահաբեկչական ծառայության ուժերի իրականացրած գործողության արդյունքում: Ուժայինների տվյալներով՝ ալ-Ջաբուրին նաև ԻՊ-ի պարագլխի օգնականն էր:

Իրաքյան ազգային հետախուզությունն անցյալ չորեքշաբթի հայտնել էր ԻՊ-ի՝ սպանված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավանական իրավահաջորդներից մեկի՝ Աբդուլլահ Քարդաշի ձերբակալության մասին: