Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը զգալիորեն կրճատվել է

23:02 • 26.05.20

Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 52․942 մարդ: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:

Ինչպես նշվում է, այս ցուցանիշը պատկերում է վարակման դեպքերի զգալի նվազումը՝ մոտենալով համավարակի գագաթնակետի ժամանակ գրանցված ռեկորդային բարձր տվյալի (108․257) կեսին:   

Վերջին մեկ օրում եվրոպական երկրում մահվան 78 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 32․955-ի: