Արգենտինայում զոհի վերջին խոսքերը լսած թութակի «ցուցմունքները» ներառվել են բռնաբարության և սպանության գործի նյութերում (լուսանկարներ)

15:42 • 26.05.20

2018 թվականի դեկտեմբերին Արգենտինայի Սան Ֆերնանդո քաղաքում 46-ամյա Էլիզաբեթ Տոլեդոն բռնության զոհ է դարձել։ Սպանությունից հետո կնոջ թութակի արտաբերած խոսքերը, որոնք ենթադրաբար լսել է տիրոջից, կօգտագործվեն բռնաբարության և սպանության դատական գործը քննելիս, գրում է mirror.co-ն։

Հանցագործության վայրը զննելիս ոստիկանները լսել են տանտիրուհու թութակի՝ «Ոչ, խնդրում եմ ինձ բաց թողեք» խոսքերը։

Ոստիկանությունը կարծում է, որ թութակը կրկնել է իր տիրուհու վերջին խոսքերը, որը ծեծի և բռնության է ենթարկվել երկու հարևանների կողմից:

Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հարևաններից մեկի խոսքով՝ թութակն արտաբերել է նաև «ինչու եք ինձ ծեծում» բառերը։

Գլխավոր դատախազ Բիբիանա Սանտելան թութակի «ցուցմունքները» ներառել է գործի նյութերում:

Դիահերձումը ցույց է տվել, որ զոհը ծեծի և բռնության է ենթարկվել, ապա կնոջը խեղդամահ են արել։

 

Elizabeth Toledo was raped and then killedMiguel Saturnino Rolon will appear in courtJorge Raul Alvarez has also been arrested in connection with the crime