Պուտինը հայտնել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի անցկացման ամսաթիվը

18:23 • 26.05.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը կանցկացվի հունիսի 24-ին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ խորհրդակցության ընթացքում: Պուտինը հրաման է արձակել զորահանդեսի անցկացմանը նախապատրաստվելու մասին:

ՌԴ ղեկավարը հրահանգել է ապահովել անվտանգության ամենախիստ պահանջները:

«Բոլոր մասնակիցների համար վտանգը պետք է հասցվի նվազագույնի, ավելի լավ կլինի, որ բացառվի»,- ասել է Պուտինը:  

Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում անցկացվող ավանդական զինվորական շքերթի անցկացումը հետաձգվել էր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բարդ իրավիճակի պատճառով: