YouTube-ը հեռացնում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության վերաբերյալ բացասական մեկնաբանությունները, թեև ծառայությունն արդեն 10 տարի արգելափակված է այդ երկրում
YouTube-ը հեռացնում է չինարեն գրված «Կոմունիստական ավազակ» և «50 ցենտանոց կուսակցություն» բովանդակությամբ մեկնաբանությունները, որոնք վերաբերում են Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը, գրում է The Verge-ը։
Մեկնաբանություններն անհետանում են 15 վայրկյանում, ինչը վկայում է դրանց ավտոմատ հեռացման մասին, նշում է հրատարակությունը: Հատկանշական է, որ անգլերեն գրված նման արտահայտությունները չեն հեռացվում։
Տեսածառայության ներկայացուցիչը պարբերականին հաստատել է, որ նման մեկնաբանությունները ջնջվում են՝ դա անվանելով համակարգի սխալ: Թե ինչպես և ինչու է նման սխալ առաջացել, The Verge-ի զրուցակիցը չի հստակեցել։
YouTube-ը, ինչպես և Google-ի մյուս ծառայությունները, Չինաստանում արգելվել է 2009 թվականից, երբ ընկերությունը երկրի ղեկավարության պահանջով հրաժարվել է ՉԺՀ-ում գրաքննության ենթարկել որոնման արդյունքները։
Ինչպես նշում է The Verge-ը, այդ կապակցությամբ Google-ը «քննադատությունը գրաքննելու քիչ հիմքեր ունի»:
2018-ին Google-ը ցանկանում էր ՉԺՀ-ում գրաքննվող որոնողական համակարգ գործարկել, սակայն արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից։










