Աշխարհում առաջին անգամ նորածինը «կանեփային թերապիայի» փորձարկման է մասնակցել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում մարտին կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած նորածինը դարձել է աշխարհում առաջին երեխան, որը մասնակցել է կանեփից ստացած դեղամիջոցով բուժման փորձարկմանը, գրում է The Guardian-ը։
Հետազոտողները կարծում են, որ այս ուսումնասիրությունն առաջին քայլն է գանգուղեղային վնասվածքների վտանգ ունեցող վաղածիններին կանեփից ստեղծված դեղամիջոցների կիրառմամբ բուժելու գործընթացում։
Նորածինը՝ Օսկար Պարոդին, մարտի 11-ին տեղափոխվել է Նորֆոլքի և Նորվիչի համալսարանական հիվանդանոց: Երեխային տեղափոխել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ 72 ժամվա ընթացքում սառեցնող թերապիայի են ենթարկել։
«Ծննդաբերությունից հետո ինձ խնդրեցին մասնակցել այս ուսումնասիրությանը, և ես խորհրդակցեցի մորս և եղբորս հետ։ Դժվար էր, բայց ուզում էի ամեն ինչ անել տղայիս օգնելու ամար։ Օսկարը հիվանդանոցում էր գտնվում ինն օր և շուրջօրյա հսկողության տակ էր»,- հայտնել է նորածնի մայրը՝ հավելելով, որ այժմ տղան «հիանալի է իրեն զգում»։
Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել է հարցը, թե արդյոք դեղը երեխաների համար անվտանգ և արդյունավետ է գլխուղեղի վնասման աստիճանի կամ հիպօքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիայի կլինիկական ախտորոշման նվազեցման նպատակով։
«Սա առաջին դեպքն է, երբ կանեփից ստացված դեղամիջոցը ներերակային ճանապարհով փորձարկվել է նորածնի վրա»,- հայտնել է փորձարկումն անցկացրած մանսագետներից մեկը։
![]()










