Վատ ուսուցչի նման մատյանով հետևելու եմ ներկա-բացականերին, որոշ ելույթների էլ 2 եմ նշանակելու. Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմադիր գործընկերներին (տեսանյութ)
Մենք չենք փորձում Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և ասել, որ այս խնդիրը որևէ առնչություն չունի ապրիլի 5-ին նշանակված հանարքվեի հետ: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է, որ խորհրդարանը արտակարգ և ռազմական դրության ժամանակ հնարավորություն ունենա չեղարկելու հանրաքվե անցկացնելու իր իսկ որոշումը:
«Ավելին, հարգելի տիկին Տոնոյան, նախագծում հստակ նշված է, որ այս իրավակարգավորումները տարածվում են նաև ապրիլի 5-ին նշված հանարքվեի որոշման և գործառույթների վրա: Մենք որևէ բան չենք խեղաթյուրում»,- ասաց պատգամավորը:
Բաղդասարյանը նշեց, որ սրա մասին ընդդիմադիր գործընկերները տեղյակ չեն, քանի որ շարունակում են բացակայել հանձնաժողովի նիստերից: «Ես էլ «վատ ուսուցչի» նման մատյանով հետևելու եմ ներկա-բացականերին, որոշ ելույթների էլ 2 եմ նշանակելու»,- հայտարարեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ իր ելույթում ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ասել էր, որ չի հավատում, որ նախագիծը ապագային է միտված և չի վերաբերում ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հարնաքվեին:










