Ավելի քան 19 000 դոլար. ներկայացվել է iPhone 11 Pro-ի՝ արծաթից պատրաստված տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)

12:39 • 27.05.20

Թանկարժեք սմարթֆոնների լյուքս դասի հարդարմամբ զբաղվող Caviar ռուս-իտալական ընկերությունը ներկայացրել է 900 iPhone 11 Pro Cyberphone Billionaire մոդելը՝ պատրաստված մաքուր արծաթից և մասամբ ոսկուց:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, հեռախոսը ստեղծվել է iPhone 11 Pro մոդելի հիմքով: Դրա վրա փորագրված է ընկերության անունն ու դրա խորհրդանիշը հանդիսացող թագը: 

Հարդարման արդյունքում հեռախոսն աչքի է ընկնում երկրաչափական գծերով և պարզությամբ:

Մոդելն արժե 19 900 դոլար:

Ավելի քան 19 000 դոլար. ներկայացվել է iPhone 11 Pro-ի՝ արծաթից պատրաստված տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)