Հայտնի է դարձել տարվա ամենատարածված սմարթֆոնը
Այս տարվա առաջին եռամսյակում iPhone 11-ը դարձել է ամենատարածված սմարթֆոնն աշխարհում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Omdia պորտալի տվյալները, 2020 թվականի առաջին երեք ամսում Apple-ը 19.5 մլն iPhone 11 է մատակարարել, որը մոտ 6 մլն-ով ավելին է, քան XR մոդելի մատակարարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
«Apple-ին հաջողվել է գտնել հավասարակշռությունը iPhone 11-ի գնի և արդյունավետության միջև»,- գրում է պորտալը:
Երկրորդ տեղում է հայտնվել Samsung Galaxy A51 մոդելը՝ 6.8 մլն մատակարարումներով, իսկ առաջատար եռյակը եզրափակել է Xiaomi-ի Redmi Note 8 սմարթֆոնը:










