125 մլն դոլար. Պենտագոնը հավելյալ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

13:23 • 28.05.20

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսին տեղեկացրել է, որ բավարարված է պաշտպանական ոլորտում Ուկրաինայի կառավարության իրագործած առանցքային բարեփոխումներով և մտադիր է Կիևին 125 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրել:

Ինչպես նշում է cnn.com-ը, Կիևը մեծ առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքացիական վերահսկման գործընթացի թափանցիկության ավելացման և ամրապնդման հարցում:

Աղբյուրը մանրամասնում է, որ 125 մլն-ը մաս է կազմում այն գումարի (250  մլն դոլար), որի հատկացումն Ուկրաինային 2020թ. հաստատել էր Կոնգրեսը:

Օգնության նոր փաթեթը ներառում է շարժական ռադիոտեղորոշիչ համակարգեր, շտապօգնության տասնյակ մեքենաներ, պաշտպանված կապի միջոցներ, երկու պարեկային մոտորանավակ: