Իտալիայի խաղողի այգիներից մեկում մ.թ. 3-րդ դարին թվագրվող և լավ պահպանված հռոմեական խճանկարային հատակ է հայտնաբերվել (լուսանկարներ)

16:27 • 28.05.20

Իտալական Վերոնայի հարևանությամբ գտնվող Նեգրար դի Վալպոլիչելլա քաղաքի խաղողի այգիներից մեկում հնագետները, մեկուսացումից վերադառնալուց հետո, պեղումների արդյունքում հողի տակ զարմանալիորեն լավ պահպանված հռոմեական ժամանակաշրջանի խճանկարներով հատակ են հայտնաբերել, որը ենթադրաբար թվագրվում է մ.թ. 3-րդ դարին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Այս շրջանն արդեն հայտնի էր հնագետներին, քանի որ դեռևս մեկ դար առաջ այստեղ հռոմեական առանձնատան մնացորդներ էին հայտնաբերվել, սակայն այդ պեղումները դադարեցվել էին դեռևս 1922 թվականին:

Պատմաբանները սա տարվա բացահայտում են բնորոշել, իսկ քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ բանակցում են հողատերերի հետ պատմական վայրը հանրությանը հասանելի դարձնելու ուղղությամբ:

2019 թվականի հոկտեմբերից այս քաղաքում վերսկսվել էին պեղումները նոր գտածոներ հայտնաբերելու համար, դրանք կանգ էին առել փետրվարին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ հատակը հայտնաբերվել է հնագետների` մեկուսացումից վերադառնալուց ընդամենը մեկ շաբաթ անց:

 

Historians described it as the discovery of the year and town officials confirmed they were working with the owner of the land to make the historic site accessible

Last summer a team from the Superintendent of Archaeology, Fine Arts and Landscape of Verona started digging again - to uncover more of the ancient home.

The floor, found in a hilly area above the town of Negrar di Valpolicella near Verona, was uncovered just a week after archaeologists returned to work from lockdown

 

A stunningly well preserved Roman mosaic floor dating back to the 3rd century AD has been discovered hidden under the soil of a vineyard in Italy