Բուլղարիայում ուղևորատար գնացքը բախվել է մարդատար մեքենային և դուրս եկել գծերից
Բուլղարիայում ուղևորատար գնացքը բախվել է մարդատար մեքենայի, որից հետո դուրս է եկել գնացքի գծերից:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, գնացքը, որը երթևեկելիս է եղել Վառնա-Սոֆիա երթուղով, մեքենային է բախվել, երբ մարդատարի վարորդը խախտել է կանոնները երկաթուղային գծանցի հատման ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Կամենեց բնակավայրի շրջանում:
Գնացքում 105 մարդ է գտնվել: Նրանցից ոչ ոք չի տուժել: Որոշվում է ուղևորների ճամփորդությունը շարունակելու հարցը: Իրավապահ մարմինները վթարի գործով հետաքննություն են սկսել:










