«Մենք մեկ ազգ, երկու պետություն, մի սիրտ ենք». Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Ադրբեջանին Հանրապետության օրվա առթիվ

15:40 • 28.05.20

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհավորել է Ադրբեջանին Հանրապետության օրվա կապակցությամբ:

«Մենք մեկ ազգ, երկու պետություն ու մի սիրտ ենք: Շնորհավորում եմ հարազատ Ադրբեջանին հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձի առիթով: Ողջունում եմ բարեկամական և եղբայրական ադրբեջանցի ժողովրդին: Ապրի՛ր, Ադրբեջան»,-գրել է Չավուշօղլուն իր թվիթերյան էջում:

Մայիսի 28-ին Ադրբեջանը նշում է Հանրապետության օրը: