Հնդկաստանում ամուսինը, վախենալով առանց գումար մնալուց, կոբրա է նետել քնած կնոջ վրա ու սպանել նրան
Հնդկաստանի Կերալա նահանգում ամուսինը սպանել է կնոջը` սենյակում կոբրա բաց թողնելով: Այս մասին տեղեկացնում է India Today հրատարակությունը:
Ըստ ոստիկանության՝ Սուրաջ անունով 27-ամյա երիտասարդը երկու անգամ փորձել է սպանել կնոջը` Ուտրային: Առաջին անգամ՝ մարտի 2-ին, նա թունավոր օձ է նետել սենյակ, ինչից հետո կինը մոտ երկու ամիս բուժվել է հիվանդանոցում:
Բուժվելուց հետո կնոջը տարել են ծնողների տուն, որտեղ նա վերականգնվել է: Մայիսի 7-ին Սուրաջը մնացել է կնոջ սենյակում և քնած կնոջ վրա կոբրա նետել: Այս անգամ Ուտրային փրկել չի հաջողվել:
Շուտով Սուրաջը փորձել է իրավունքներ ձեռք բերել կնոջ ժառանգության նկատմամբ, ինչը մահացածի ծնողների մոտ կասկած է առաջացրել և հետաքննության պատճառ դարձել:
Ինչպես պարզվել է, Սուրաջը ողբերգությունից որոշ ժամանակ առաջ կապվել է թունավոր օձերի տիրոջ հետ և համացանցում ուսումնասիրել սողունների պահվածքը:
Ոստիկանությունում նշել են, որ ամուսնությունը մեծ օժիտ է ներառել՝ 100 ոսկեդրամ, թանկարժեք ավտոմեքենա և 500 000 ռուփի (մոտ 20 000 դոլար) կանխիկ գումար: Ոստիկանությունում նշել են, որ Սուրաջը վախեցել է, որ կնոջից բաժանվելու դեպքում ստիպված կլինի հետ տալ ամբողջ օժիտն ու առանց գումար կմնա:
Սուրաջն ու Ուտրան 1 տարեկան երեխա ունեն:










