ԱՄՆ Պետքարտուղարությունը $3 մլն պարգևավճար է սահմանել ԻՊ-ի առանցքային քարոզչի վերաբերյալ տեղեկության համար

23:24 • 28.05.20

ԱՄՆ-ն պատրաստ է մինչև 3 մլն դոլար վճարել այն տեղեկության դիմաց, որը կօգնի ձերբակելել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «ավագ ղեկավար և առանցքային քարոզիչ» Մուհամմադ Խադիր Մուսա Ռամադանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո հաղորդագրության մեջ:

«Նա ԻՊ-ի վաղեմի բարձրաստիճան աշխատակիցներից մեկն է խմբավորման ԶԼՄ-ների ասպարեզում և վերահսկում է լրատվամիջոցների ամենօրյա գործողությունները: Ռամադանն առանցքային դեր է կատարել ԻՊ-ի քարոզչական գործողություններում, որոնք ուղղված են եղել ողջ աշխարհով անհատների հավաքագրմանը»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ռամադանը ծնվել է Հորդանանում և հայտնի է նաև Աբու Բաքր ալ-Գարիբ անունով: