Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների 14 %-ի մոտ հակամարմին է ձևավորվել. Սոբյանին

23:22 • 28.05.20

Մոսկվաբնակների 14 տոկոսի արյան մեջ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմնի նշաններ են հայտնաբերվել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Սքրինինգային թեստավորումը, որն անցկացնում ենք Մոսկվայի տարածքում, ցույց է տվել, որ այսօրվա դրությամբ՝ կորոնավիրուսի նշաններ ունեցող մարդկանց 14 տոկոսի մոտ հակամարմիններ են ձևավորվել»,- ասել է Սոբյանինը:

Քաղաքապետն ընդգծել է, որ դա մեծ տոկոս է: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվել է 173․000 մարդ, որոնցից 71․000-ն ապաքինվել է, 2254-ը՝ մահացել: