Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

22:03 • 28.05.20

Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը: Ինչպես հայտնում է Yorkshire Post-ը, բրիտանական Ալթոն քաղաքի ծերանոցում բնակվող Բոբ Ուեյթոնը 112 տարեկան 60 օրական էր:

Նշվում է, որ մահվան պատճառ է դարձել օնկոլոգիական հիվանդությունը: Երկարակյաց տղամարդը ծնվել է 1908 թվականի մարտի 29-ին անգլիական Հալ Քինգսթոն ըփոն Հալլ քաղաքում:

Բրիտանացին աշխատել է որպես ինժեներ և ուսուցիչ: Նա ուներ երկու որդի, դուստր, 10 թոռ և 25 ծոռ:

2019 թվականի մարտին հաղորդվում էր, որ Ուեյթոնը քայլակի օգնությամբ շարունակում է խանութ գնալ և ինքն է իր համար ուտելիք պատրաստում: