Իսպանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան 1 դեպք է գրանցվում

22:54 • 28.05.20

Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 182 հիվանդի մոտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:

Համաճարակի բռնկման պահից ի վեր Իսպանիայում ՓՇՌ-թեսթի միջոցով վարակման 237․906 դեպք է հայտնաբերվել: Վերջին 8 օրում մահացել է 38 մարդ, համաճարակի ողջ ընթացքում՝ 27․119: Ի դեպ, երկրորդ օրն անընդմեջ մահացության 1 դեպք է գրանցվել երկրում:

Հիվանդության տարածման ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել 123․804 մարդ, որոնցից 301-ը՝ վերջին մեկ շաբաթում: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 60․909 մարդ: