Թրամփը կորոնավիրուսն անվանել է «նվեր» Չինաստանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը «նվեր է Չինաստանից»: Նման հայտարարություն նա արել է թվիթերյան գրառմամբ:
«Կորոնավիրուսը, որը շատ վատ «նվեր» է Չինաստանից, քայլում է ողջ աշխարհում»,- գրել է ԱՄՆ ղեկավարը Twitter-ում:
Թրամփն ավելի վաղ բազմիցս մեղադրել էր Չինաստանին կորոնավիրուսային վարակի սպառնալիքի իրական մասշտաբները թաքցնելու փորձի մեջ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի համավարակ է հայտարարել:










