«Կորոնավիրուսը ձեր կնոջ պես է»․ Ինդոնեզացի նախարարը կորոնավիրուսը կնոջ հետ համեմատելու համար արժանացել է քննադատությունների

19:53 • 29.05.20

Ինդոնեզացի նախարարը կորոնավիրուսը կնոջ հետ համեմատելու համար արժանացել է իրավապաշտպանների և մի շարք հասարակական կազմակերպությունների քննադատությանը, գրում է South China Morning Post-ը։

Բժշկական գիտությունների դոկտոր, Ինդոնեզիայի քաղաքականության, իրավունքի և անվտանգության համակարգման նախարար Մոհամադ Մահֆուդն այդ դիտողությունները հնչեցրել է երկրում նոր պայմաններին հարմարվելու՝ կառավարության պլանների քննարկման ժամանակ:

«Երեկ ինձ մի մեմ էին ուղարկել, որտեղ ասվում էր. «Կորոնավիրուսը ձեր կնոջ պես է: Սկզբում փորձում եք վերահսկել նրան, իսկ հետո հասկանում եք, որ չեք կարող, ու սովորում եք ապրել նրա հետ»,- ասել է նա։

Նրա մենաբանությունները հայտնվել են միջազգային պարբերականների վերնագրերում և դատապարտվել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:

Ինդոնեզիայի կանանց կոալիցիայի գլխավոր քարտուղարը վերջինիս խոսքերը «խտրական» է որակել։

«Սա ցույց է տալիս, որ նա COVID-19 համավարակի վերաբերյալ լուրջ վերաբերմունք չունի»,- ասել Է նա ABC-ին: