«Բելառուսում հասարակությունը պատրաստ չէ կին նախագահի»․ Լուկաշենկո
Բելառուսում հասարակությունը պատրաստ չէ կին նախագահ ունենալուն և ապագա ընտրություններում չի քվեարկի կին թեկնածուների օգտին: Այս մասին հայտարարել Է երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Մեզ մոտ հասարակությունը չի հասունացել՝ կնոջ օգտին քվեարկելու համար․ մեզ մոտ Սահմանադրությամբ նախագահն ուժեղ իշխանություն ունի»,- ասել Է Լուկաշենկոն։
Ընդ որում, նա թերահավատորեն է արտահայտվել Լիտվայի նախկին նախագահ Դալի Գրիբաուսկայտեի վերաբերյալ։ «Նա իշխանության եկավ, ժպտաց ու հեռացավ։ Նա ոչ մի բանի համար պատասխանատու չէր, որովհետև այնտեղ խորհրդարանական հանրապետություն է, իսկ մեզ մոտ՝ ոչ»,- ասել է նա։
«Նախագահը տղամարդ կլինի, ես դրանում բացարձակապես համոզված եմ»,- ընդգծել է Լուկաշենկոն։










