Եգիպտոսում առաջին անգամ 1 օրում կորոնավիրուսով վարակումների թիվը անցել է 1000-ը. РИА Новости
Եգիպտոսում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 1 օրում առաջին անգամ գերազանցել է 1000-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
«Գրանցվել է կորոնավիրուսի թեստերի 1127 նոր դրական արդյունք, որոնք հայտնաբերվել են ավելի վաղ հիվանդացածների շփման շրջանակին հետևելու գործընթացի շրջանակում»,- նշվում է երկրի առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:
Հաղորդվում է, որ 1 օրում Եգիպտոսում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 մարդ:
Այս պահին սա համավարակի սկզբից ի վեր 1 օրում գրանցված դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է: Չորեքշաբթի գերատեսչությունը հայտնել էր վարակման 910 նոր դեպքի մասին:










