Չինաստանում 11-ամյա աղջիկը սայթաքել և ընկել է մոտ 60 մետր բարձրություն ունեցող ապակյա կամրջից (լուսանկար)

17:53 • 29.05.20

Չինաստանի թեմատիկ այգիներից մեկում 11-ամյա աղջիկն ընկել է մոտ 60 մետր բարձրություն ունեցող ապակյա կամրջից ու ողնաշարի կոտրվածք ստացել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել չինական հյուսիսարևելյան Լյաոնին նահանգում երկու հանդիպակաց լեռներն իրար միացնող «Bu Bu Jing Xin» ապակյա կամրջի վրա, որը կազմված է միմյանցից առանձնացված տասնյակ ապակյա պանելներից։ Նշվում է, որ դրանց վրայով քայլելու ընթացքում աղջիկը սայթաքել է և անվտանգության գոտիների ոչ սարքին լինելու հետևանքով հայտնվել գետնին։

Ընդամենը երեք շաբաթ առաջ կորոնավիրուսային իրավիճակի բարելավման ֆոնին իր գործունեությունը վերսկսած թեմատիկ այգին միջադեպի պատճառով կրկին փակվել է։

Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո աղջկա վիճակը գնահատվում է կայուն։