Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են երկրում հիդրոքսիքլորոքին դեղամիջոցի կլինիկական փորձարկումները դադարեցնելու մասին

02:47 • 29.05.20

Գերմանիայում Թյուբինհեն համալսարանական կլինիկան ժամանակավորապես դադարեցրել է հիդրոքսիքլորոքին դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անվանել էր կորոնավիրուսի դեմ դեղամիջոց: Այս մասին հայտնում է Spiegel շաբաթաթերթը՝ հղում տալով գիտնականներին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ դրա համար պատճառ են դարձել «անցանկալի հետևանքների մասին տեղեկությունները»: Այս կապակցությամբ նախկինում մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցի փորձարկումներն արդեն իսկ դադարեցվել են ԱՀԿ-ի և Ֆրանսիայի կողմից: 

Այժմ նաև Գերմանիան է այս թեմայի վրա տարվող աշխատանքը դադարեցնում: Հաղորդվում է, որ երկշաբաթյա ժամկետում անկախ կազմակերպությունը կուսումնասիրի հիդրոքսիքլորոքին ընդունած պացիենտների անվտանգության հարցը:

Այս փորձաքննության հիմքով վերջնական որոշում կկայացվի փորձարկման կանգնեցման մասին: