Իտալիայում «չար աչքից» պաշտպանող «մոգից» 3,6 միլիոն եվրոյի ունեցվածք է առգրավվել
Իտալական Լոդի շրջանի ֆինանսական գվարդիան տարեց մարդկանց մոլորության մեջ գցող և խաբեությամբ զբաղվող ավազակախմբի է բացահայտել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ինքնակոչ «մոգը», օգտվելով ծերերի խոցելիությունից, գումարի փոխարեն նրանց խոստացել է «հանել չար աչքը», շփվել մահացածների հետ, էկզորցիզմի ծեսեր իրականացնել»,- ասվում է իրավապահների հայտարարության մեջ։
«Կախարդից» բացի, ոստիկանությունը նրա ընտանիքի ևս երկու անդամի է ձերբակալել։ Նրանք մեղադրվում են խարդախության, փողերի լվացման և ապօրինի եղանակով գոյացած եկամուտների վերաներդրումների համար։
Ֆինանսական գվարդիայի իրականացրած գործողության արդյունքում 3,6 միլիոն եվրոյի ունեցվածք է առգրավվել։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «մոգը» հայտնիություն է ձեռք բերել սոցիալական ցանցերի և հեռուստատեսության շնորհիվ։ Կաստելջերունդո փոքր քաղաքում նա աստիճանաբար հայտնի է դարձել ակտիվ գործունեության շնորհիվ։ Նշվում է, որ մի քանի ամիս առաջ նա անգամ քաղաքապետարանին մինիվեն է նվիրել։










