Թունիսում գործազրկության պատճառով զանգվածային ցույցեր են սկսվել

01:15 • 29.05.20

Թունիսի քաղաքներում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով տնտեսական երկամսյա ճգնաժամի ֆոնին իրենց աշխատատեղեր տրամադրել: Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտնել են տեղի ԶԼՄ-ները՝ հղում տալով իրենց աղբյուրներին:

Հաղորդվում է, որ Գաֆսա քաղաքում բուհերի շրջանավարտները հավաքվել են քաղաքապետարանի շենքի դիմաց և վանկարկել՝ «Մեզ աշխատատեղեր են պետք»: Հարյուրավոր այլ ցուցարարներ փողոց են դուրս եկել Հաջիբ Էլ Այուն և Սիդի Բուզիդ քաղաքներում:

Ոչ այդքան զանգվածային ցույցեր են անցկացվել նաև Բեջա, Կասսերին, Տոզեուր և Սֆակս քաղաքներում: Պաշտոնական տվյալներով՝ Թունիսում գործազրկության մակարդակը 15.3 տոկոս է: