Twitter-ը Թրամփի՝ սոցցանցերի վերահսկման մասին հրամանը «հետադիմական և քաղաքականապես պատվիրված» է որակել

05:19 • 29.05.20

Twitter միկրոբլոգների ծառայությունը սոցիալական ցանցերի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանն անվանել է «հետադիմական և քաղաքականապես պատվիրված»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Այդ կատարողական հրամանը հետադիմական և քաղաքականացված մոտեցում է ճյուղը կարգավորող հիմնական օրենքի նկատմամբ: 230 սեկցիան պաշտպանում է ամերիկյան նորարարությունները և արտահայտվելու ազատությունը, այն հենվում է դեմոկրատական արժեքների հիմքին: Դրա ճեղքման միակողմանի փորձերը սպառնում են ապագայում համացանցի ազատությանն ու օնլայն արտահայտվելուն»,- ասվում է հայտարարությունում:

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը: